Рейтинг@Mail.ru
USD
365.87
EUR
416.43
RUB
4.6763
GEL
139.27
2026 թ. հուլիսի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+35

Հունաստանը մտադիր է օժանդակություն ցուցաբերել Հայաստանին ԵՄ–ի հետ հարաբերությունների զարգացման գործում. խոսնակ

26.02.2014, 17:47
Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտնեց, որ Հունաստանը կանի հնարավորինս Հայաստանի հետ երկկողմ կապերի ամրապնդման և Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացման համար, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հունաստանը մտադիր է օժանդակություն ցուցաբերել Հայաստանին ԵՄ–ի հետ հարաբերությունների զարգացման գործում. խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտնեց, որ Հունաստանը կանի հնարավորինս Հայաստանի հետ երկկողմ կապերի ամրապնդման և Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացման համար, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերություններին հեռանկարի մասին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ հարաբերություններում ոչինչ չի փոխվել. և անցած տարվա նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը հաստատել է Եվրոպական միության հետ սերտ համագործակցություն զարգացնելու հանձնառությունը

Նա նշել է նաև, որ նախօրեին կայացած ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում հավանության է արժանացել «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկի» նախագիծ, և հետագա փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ աշխատանքները շարունակվում են:

2014 թվականի հունվարի 1–ից Հունաստանը գլխավորել է Եվրամիությունն առաջիկա կես տարին։

Հունաստանի խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսը նախօրեին Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով` Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով։ -0-