Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանի ԿԲ–ի ղեկավարը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում անցկացվող վեհաժողովին

03.06.2015, 22:08
Հայաստանի ԿԲ–ի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է  Սանկտ Պետերբուրգ մասնակցելու «Ֆինանսական ինդուստրիա` մարտահրավերներ և որոշումներ» 24-րդ միջազգային բանկային վեհաժողովին, հայտնում է ԿԲ-ի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԲ–ի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է  Սանկտ Պետերբուրգ մասնակցելու «Ֆինանսական ինդուստրիա` մարտահրավերներ և որոշումներ» 24-րդ միջազգային բանկային վեհաժողովին, հայտնում է ԿԲ-ի մամուլի ծառայությունը։

Վեհաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները` կենտրոնական բանկերի դերը ժամանակակից իրողություններում, բանկային կարգավորում և վերահսկում, արտաբորսայական շուկայի ֆինանասական գործիքների բարեփոխումներ, ԵՏՄ երկրների դրամավարկային քաղաքականություն, վճարային համակարգեր, ինչպես նաև ֆինանսական միջոցների և ֆինանսական գրագիտության հասանելիության  ավելացում։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում Ջավադյանի և ՌԴ ԿԲ–ի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի հետ։ -0-