Рейтинг@Mail.ru
USD
367.97
EUR
426.7
RUB
5.1616
GEL
137.7
2026 թ. մայիսի 25, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մնացականյանի և Բայրամովի հանդիպումը տեղափոխվել է

29.10.2020, 14:55
Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մնացականյանի և Բայրամովի հանդիպումը տեղափոխվել է
Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մնացականյանի և Բայրամովի հանդիպումը տեղափոխվել է

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը նախատեսված էր հինգշաբթի՝ հոկտեմբերի 29-ին Ժնևում, տեղափոխվել է ուրբաթ՝ հոկտեմբերի 30-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով աղբյուրին: 

Խորհրդակցություններին նաև պետք է մասնակցեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները:

«Հինգշաբթի նախատեսված հանդիպումը տեղափոխվել է ուրբաթ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է ՀՀ Արտաքին գործերի նախարարություն:

Ավելի վաղ նախատեսվող հանդիպման մասին հաղորդվում էր ԵԱՀԿ կայքում: -0-