Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

Կառավարության փոփոխությունը դեռ չի նշանակում վարչապետի փոփոխություն ԱԺ խոսնակ

27.02.2013, 16:48
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված նախընտրական խոստումը, որ կառավարությունում փոփոխություններ են լինելու, դեռ չի նշանակում, որ փոխվելու է վարչապետը, չորեքշաբթի ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը։
Կառավարության փոփոխությունը դեռ չի նշանակում վարչապետի փոփոխություն ԱԺ խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված նախընտրական խոստումը, որ կառավարությունում փոփոխություններ են լինելու, դեռ չի նշանակում, որ փոխվելու է վարչապետը, չորեքշաբթի ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը։

Ըստ Աբրահամյանի, վարչապետի փոփոխության հարց ՀՀԿ-ն չի քննարկել։
«ինչ վերաբերում է խոստացված փոփոխություններին, ապա մենք դրանով կզբաղվենք նախագահի` ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո»,– ավելացրեց նա

Հայաստանի Սահմանադրության համաձայն, պաշտոնը ստանձնելու օրը (ընտրություններից 50 օր անց) նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը։ Կառավարության հրաժարականից հետո տասնօրյա ժամկետում պետության ղեկավարը նոր վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձի։ Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից քսանօրյա ժամկետում։ Ներկայում Հայաստանի վարչապետը Տիգրան Սարգսյանն է, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնում է տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։

Հարցին, թե չե՞ք ուզում վարչապետի պաշտոնը, Աբրահամյանը պատասխանեց. «Ուզում էի, բայց հիմա չեմ ուզում, որովհետև ԱԺ նախագահի պաշտոնն ավելի բարձր է, քան վարչապետինը»: Նա նաև հայտարարեց, որ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական չի տալու:

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն, բոլոր 1988 տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է առաջին փուլում` հավաքելով ընտրողների քվեների 58,64 տոկոսը։Երկրորդ տեղը` 36,74% –ով, զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։Հրանտ Բագրատյանը ստացել է 31 643 քվե կամ ընդհանուր թվի 2,15%–ը, Պարույր Հայրիկյանը` 18 096 քվե կամ 1,23%–ը, Անդրիաս Ղուկասյանը` 8 329 քվե կամ 0,57%–ը, Արման Մելիքյանը` 3 520 քվե կամ 0,24%–ը, Վարդան Սեդրակյանը` 6 210 քվե կամ 0,42%–ը։-0-