Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

Կովկասում հավասարության պահպանումը հաշվի է առնվում Ադրբեջանին զենք վաճառելու մասին որոշումն ընդունելիս. Բորդյուժա

26.06.2013, 14:17
Կովկասում հավասարության պահպանումը հաշվի է առնվում Ադրբեջանին զենք վաճառելու մասին որոշումն ընդունելիս. Բորդյուժա
Կովկասում հավասարության պահպանումը հաշվի է առնվում Ադրբեջանին զենք վաճառելու մասին որոշումն ընդունելիս. Բորդյուժա
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Կովկասում հավասարության պահպանման սկզբունքը հաշվի է առնվում Ադրբեջանին զենք վաճառելու մասին որոշում ընդունելիս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում ընթացող «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի շրջանակներում:

«ՌԴ–ն աշխարհում զենքի խոշորագույն արտադրողներից և մատակարարներից մեկն է։ Ռուսաստանը զենք է վաճառում և մատակարարում աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում ՀԱՊԿ–ի կազմում չընդգրկված երկրներ։ Դա բիզնես է, շուկա է, ՌԴ տնտեսությունն է»,– նշեց Բորդյուժան։ 

Ըստ նրա` այլ բան է, որ ՀԱՊԿ–ի անդամ չհանդիսացող երկրներին զենք վաճառելու որոշում ընդունելիս առաջնահերթ է Կովկասում հավասարություն պահպանելու հարցը։ «Եվ այդ գլխավոր սկզբունքը հաշվի է առնվել ձեր հարևանին զենք վաճառելու մասին որոշումն ընդունելիս»,– նշեց Բորդյուժան։

Հունիսի 18–ին ԶԼՄ–ներում տեղեկատվություն էր հայտնվել Ադրբեջանին ռուսական զենքի և ռազմական տեխնիկայի խմբաքանակի մատակարարումների մասին, որը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում։ –0–