Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է նախագահի ընտրությունը

19.07.2012, 10:06
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է նախագահի ընտրությունը: Ուղիղ 08:00-ին բացվել են 274 ընտրատեղամասերը, որոնցից մեկը՝ Հայաստանում, ԼՂՀ ներկայացուցչությունում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է նախագահի ընտրությունը
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է նախագահի ընտրությունը: Ուղիղ 08:00-ին բացվել են 274 ընտրատեղամասերը, որոնցից մեկը՝ Հայաստանում, ԼՂՀ ներկայացուցչությունում:

Նախագահական ընտրությունների թեկնածուներն են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը:

Հանրապետության ԿԸՀ-ի տվյալներով՝ հուլիսի 16-ի դրությամբ Ղարաբաղում 98909 ընտրող է գրանցված:

Ընտրությանը կհետևեն ավելի քան 60 դիտորդներ Ռուսաստանից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Իռլանդիայից, Լեհաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Բելգիայից, Իսրայելից, Չեխիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Բուլղարիայից, Հարավային Օսեթիայից, Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետությունից:  Հանրապետության պատմության մեջ ամենակարևոր քաղաքական իրադարձությունը լուսաբանելու համար Ղարաբաղ են մեկնել լրագրողներ Հայաստանից ու արտասահմանյան երկրներից:—0--