Լուիզիանան ճանաչել է Ղարաբաղի անկախությունը
31.05.2013,
19:51
Ամերիկյան Լուիզիանա նահանգի սենատը բանաձև է ընդունել, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ասվում է նահանգի օրենսդրական մարմնի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան Լուիզիանա նահանգի սենատը բանաձև է ընդունել, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ասվում է նահանգի օրենսդրական մարմնի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Բանաձևում ասվում է, որ սենատն աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես ազատ և անկախ ազգություն զարգացմանն ուղղված ջանքերը։
Բանաձևն ընդունելիս հաշվի է առնվել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը, որը նաև հայտնի է Արցախ անունով, մեծ մասամբ հայերով բնակեցված պատմական հայկական տարածք է, որը Խորհրդային Միության կողմից անօրինական կերպով 1921թ.–ին տարանջատվեց Հայաստանից և անցավ նորաստեղծ Խորհրդային Ադրբեջանի ենթակայության տակ։
Փաստաթղթում նշվում է, որ 1988թ.–ի փետրվարին Լեռնային Ղարաբաղում մեկնարկեց ազգային ազատագրական շարժումը, որը «ոգեշնչեց ամբողջ Խորհրդային Միության մարդկանց պայքարելու բռնապետության դեմ և պաշտպանելու իրենց իրավունքներն ու ազատությունները` օգնելով ժողովրդավարության հասնել միլիոնավոր մարդկանց և ավանդ ունենալ ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու հարցում»։
Փաստաթղթում նշվում է, որ 1991թ.–ի դեկտեմբերի 10–ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչները կողմ քվեարկեցին անկախությանը և 1992թ.–ի հունվարի 6–ին ժողովրդավարական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական մարմին ընտրեցին, որը պաշտոնապես անկախ էր հռչակվել։
Բանաձևում նշվում է, որ անկախության հայտարարման պահից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զգալի առաջընթաց է ձեռք բերել ժողովրդավարության հաստատման հարցում, ինչը վերջին անգամ ցուցադրվեց 2012.–ի հուլիսի 19–ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք միջազգային դիտորդների կողմից ազատ և թափանցիկ գնահատվեցին։
«Լուիզիանայի օրենսդրական մարմնի սենատը որոշեց խրախուսել և աջակցել ԼՂՀ–ի տևական ջանքերը, որոնք ուղղված են որպես ազատ և անկախ ազգության զարգացմանը, որպեսզի երկրի քաղաքացիներն ունենան այն իրավունքների ու ազատությունների երաշխիքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հանրությանը»,– ասվում է փաստաթղթում։
Բանաձևի կրկնօրինակը կփոխանցվի Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ պետքարտուղարին, Ներկայացուցիչների պալատին և ԱՄՆ կոնգրեսում Լուիզիանայի բոլոր ներկայացուցիչներին։
Լուիզիանան չորրորդ ամերիկյան նահանգն է, որ ճանաչել է ԼՂՀ–ի անկախությունը։ Մինչ այդ նման որոշում են կայացրել Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը և Մենը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-