Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Լուրեր են շրջանառվում ՀՀ վարչապետի կուսակցական հնարավոր նախասիրությունների մասին

30.09.2016, 11:52
Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ Հայաստանի նոր վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է ՀՀԿ անդամ դառնալ, գրում է «Ժամանակ» թերթը։
Լուրեր են շրջանառվում ՀՀ վարչապետի կուսակցական հնարավոր նախասիրությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ Հայաստանի նոր վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է ՀՀԿ անդամ դառնալ, գրում է «Ժամանակ» թերթը։

Նախօրեին կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո Շարմազանովը նշել է, որ նորանշանակ նախարարները և կառավարության ղեկավարը քաղաքական նույն թիմի անդամներ են։ 

«ՀՀԿ–ն ամբողջովին պատասխանատվություն է կրում այս կառավարության համար, ինչպես և բոլոր նախորդների։ Կընդգրկվեն դրանք ՀՀԿ կազմում, թե ոչ, ասել չեմ կարող, բայց չեմ բացառում»,– մեջբերում է պարբերականը Շարմազանովի խոսքը։ -0-