Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

ԼՂՀ նախագահը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ

30.06.2016, 11:00
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ:

ԼՂՀ նախագահը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ:

«Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր»,– հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Սահակյանն ասել է, որ պաշտոնական Ստեփանակերտը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից՝ ընդգծելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ:

Բակո Սահակյանը կարևորել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների մշակումն ու ներդրումը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը եւ դրական ազդեցություն կունենա բանակցային գործընթացի հետագա ընթացքի վրա:

Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք: -0-