Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները նշանակալի կորուստ են պատճառել հակառակորդին և հետ շպրտել իր ելման դիրքերը. ԼՂՀ ՊՆ

22.05.2014, 13:09
Նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում դիպուկահար կրակոցով հայ զինծառայողին խոցելուց հետո, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հակառակորդը նույն ուղղությամբ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները նշանակալի կորուստ են պատճառել հակառակորդին և հետ շպրտել իր ելման դիրքերը. ԼՂՀ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում դիպուկահար կրակոցով հայ զինծառայողին խոցելուց հետո, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հակառակորդը նույն ուղղությամբ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, հակառակորդին պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք վիրավոր: Պաշտպանության բանակը կորուստներ չի ունել:

Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են:

ՊՆ–ից հայտնում են, որ ներկա պահին շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:-0-