Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+22

Ղարաբաղցի զինծառայողները վնասազերծել են հակառակորդի կրակակետն ու ոչնչացրել ադրբեջանցի ջոկատայինների

06.03.2015, 15:01
Ղարաբաղցի զինծառայողները հինգշաբթի գիշերը վնասազերծել են Ադրբեջանի ԶՈւ–ի կրակակետն ու կանխարգելիչ գործողությունների արդյունքում ոչնչացրել հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումների գրոհայինների, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ղարաբաղցի զինծառայողները վնասազերծել են հակառակորդի կրակակետն ու ոչնչացրել ադրբեջանցի ջոկատայինների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղցի զինծառայողները հինգշաբթի գիշերը վնասազերծել են Ադրբեջանի ԶՈւ–ի կրակակետն ու կանխարգելիչ գործողությունների արդյունքում ոչնչացրել հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումների գրոհայինների, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և միաժամանակ հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ փորձում իրականացնել դիվերսիոն հետախուզական գործողություններ:

Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 80 մմ  ականանետերից, Իստիգլալ, ՀԱՆ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներից արձակելով  շուրջ 4500 կրակոց:

Բացի նշված միջոցներից, հակառակորդը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է նաև «ԶԻԿ -23-2» զինատեսակ: «Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր և «ԶԻԿ -23-2» զինատեսակը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նույն ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի Մարտակերտի ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում: Ըստ հաստատված տվյալների` ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել  է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող:

Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին թելադրել իրենց կամքը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–