ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա. Արեշև
23.09.2014,
16:57
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը չի ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, երեքշաբթի «Հայաստանի մուտք ԵՏՄ. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամրջի ընթացքում ասաց Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը չի ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, երեքշաբթի «Հայաստանի մուտք ԵՏՄ. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամրջի ընթացքում ասաց Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը:
«Հակամարտության կարգավորման համար գործում է ԵԱՀԿ ՄԽ-ն, հայկական և ադրբեջանական կողմերի միջև երկկողմանի երկխոսություն է հաստատվել», - հիշեցրեց Արեշևը:
Ինչպես կարծում է փորձագետը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կամրապնդի Հայաստանի դիրքերը` «որպես Հարավային Կովկասում տնտեսական գործոնի»:
Նրա խոսքերով՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանն ու Վրաստանը տարածաշրջանում այն երկրներն են, որոնք էներգաարտադրության և տարանցման ներուժ ունեն, նման իրավիճակը կհավասարակշռի հարաբերությունները տարածաշրջանում:
«Փաստորեն, Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական և ռազմական համագործակցության բարձր մակարդակը կամրանա ևս մեկ՝ տնտեսական հարթակով», - ասաց Արեշևը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-