Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+29

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առաջին գործոնը տնտեսական բաղադրիչն է. Շարմազանով

06.09.2013, 10:35
Մաքսային միությանը միանալու որոշումն ընդունելիս Հայաստանի համար առաջին գործոնը տնտեսական բաղադրիչն էր, հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առաջին գործոնը տնտեսական բաղադրիչն է. Շարմազանով
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանը միանալու որոշումն ընդունելիս Հայաստանի համար առաջին գործոնը տնտեսական բաղադրիչն էր, հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Երբ մենք խոսում ենք Մաքսային միությանն անդամակցության մասին, ապա առաջին գործոնը տնտեսական բաղադրիչն է, քանի որ քաղաքական տեսանկյունից մենք Ռուսաստանի հետ բարեկամության երկկողմ պայմանագիր ունենք, ռազմական տեսանկյունից` ՀԱՊԿ անդամ ենք, այդ կազմակերպության հիմնադիր–երկիրը, մենք դաշնակիցներ ենք»,– ասաց Շարմազանովը լրագրողներին։
 
Փոխխոսնակի խոսքով` տնտեսական տեսանկյունից Մաքսային միությունը շատ կարևոր է և գրավիչ Հայաստանի համար։
   
«Եվրասիական շուկան և Մաքսային միության տարածքը շատ գրավիչ են հայ արտադրողի համար, և վստահ եմ, որ Մաքսային միությանը միանալու դեպքում կշահի ոչ միայն մեր բիզնեսը, այլ նաև մեր պետությունը»,– ասաց նա։

Երեքշաբթի Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը և հետագայում մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:-0-