Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Մարդկությունը պետք է ճիշտ գնահատական տա Հայոց ցեղասպանությանը. ՀՀ–ում ՌԴ դեսպան

24.04.2014, 12:06
Մարդկությունը պետք է միշտ հիշի Հայոց ցեղասպանության մասին և ճիշտ գնահատական տա, հայտարարել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։
Մարդկությունը պետք է ճիշտ գնահատական տա Հայոց ցեղասպանությանը. ՀՀ–ում ՌԴ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մարդկությունը պետք է միշտ հիշի Հայոց ցեղասպանության մասին և ճիշտ գնահատական տա, հայտարարել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

«Այսօր սգո և հիշատակի օր է։ Մենք պետք է միշտ հիշենք մեր պատմությունը, առանց պատմության չկա ապագա։ Պետք է ճիշտ գնահատենք տեղի ունեցած իրադարձությունները», – հայտարարել է Վոլինկինը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո։

Դեսպանի խոսքերով` դրանք իսկապես ողբերգական իրադարձություններ էին, և ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ Եվրոպայի, մարդկության համար։

«Մենք պետք է որքան հնարավոր է շատ խոսենք դրանց մասին, որպեսզի նման իրադարձություններն այլևս երբեք չկրկնվեն», – հայտարարել է ՌԴ դեսպանը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-