Рейтинг@Mail.ru
USD
365.87
EUR
416.43
RUB
4.6763
GEL
139.27
2026 թ. հուլիսի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+36

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետքարտուղարը սեպտեմբերի 17-19-ը կայցելի Հայաստան

14.09.2012, 16:58
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետքարտուղար Դևիդ Լիդինգթոնը սեպտեմբերի 17-19-ը կայցելի Հայաստան, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետքարտուղար Դևիդ Լիդինգթոնը սեպտեմբերի 17-19-ը կայցելի Հայաստան, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստան կայանալիք այցին առնչվող հարցերը քննարկվել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում  ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանի և ՄԹ պետքարտուղար Դևվիդ Լիդինգթոնի հանդիպման ժամանակ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող խնդիրներ:

ՀՀ դեսպանը ՄԹ պետքարտուղարին ներկայացրել է  նաև հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը և ՀՀ դիքորոշումն այդ հարցի շուրջ: -0-