Միջնորդները քաղաքացիական օդանավերի անվտանգության երաշխիքներ են ստացել
14.07.2012,
10:44
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քաղաքացիական օդանավերի դեմ ուժի չկիրառման երաշխիքներ են ստացել Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման կապակցությամբ, ասվում է միջնորդների՝ հուլիսի 10-13-ի տարածաշրջանային այցի արդյունքում ընդունած հայտարարությունում։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քաղաքացիական օդանավերի դեմ ուժի չկիրառման երաշխիքներ են ստացել Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման կապակցությամբ, ասվում է միջնորդների՝ հուլիսի 10-13-ի տարածաշրջանային այցի արդյունքում ընդունած հայտարարությունում։
Հայտարարությունը տարածել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Ստեփանակերտի նոր օդանավակայանը կկարողանա սպասարկել ժամում 100 ուղևոր, իսկ ուղևորափոխադրումները կիրականացնի «Էյր Արցախ» ավիաընկերությունը CRJ-200 տեսակի երեք 50-տեղանոց ինքնաթիռների միջոցով:
Սկզբում չվերթերն իրականացվելու են օրումեջ, իսկ ապագայում պահանջարկին զուգահեռ կփոխվի նաև թռիչքների պարբերականությունը:
Ինչպես ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, սկզբում օդանավակայանից կիրականացվեն Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ չվերթերը, սակայն օդանավակայանը կառուցվում է նաև այլ ուղղություններով թռիչքներ կատարելու հեռանկարով:
«Կողմերը հավաստիացրել են համանախագահներին, որ մերժում են քաղաքացիական օդանավերի դեմ ցանկացած սպառնալիք կամ ուժի կիրառում և դիվանագիտական քայլեր կիրականացնեն՝ զերծ մնալով հարցի քաղաքականացումից»,- ասվում է միջնորդների հայտարարությունում։
Փաստաթղթում նշվում է նաև, որ օդանավակայանի շահագործումը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխության ցանկացած պահանջների օժանդակության համար։ Համանախագահները կոչ են արել կողմերին գործել միջազգային իրավունքի նորմերին և գործող պրակտիկային համապատասխան՝ նրանց տարածքով թռիչքներ իրականացնելիս։
Հայտարարությունում նշվում է, որ տարածաշրջան կատարած այցի ժամանակ կայացել են համանախագահների հանդիպումներն Ադրբեջանի նախագահ և ԱԳՆ ղեկավար Իլհամ Ալիևի և Էլմար Մամեդյարովի, Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։
Բացի այդ, միջնորդները հատել են շփման գիծը և Լեռնային Ղարաբաղից ուղղվել Երևան Քելբաջարով։ Սա համանախագահների առաջին այցն էր այդ շրջան 2010 թվականի գնահատման առաքելությունից հետո։
«Իրենց բոլոր հանդիպումների ժամանակ համանախագահները կրկին վերահաստատել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հավատարմությունը՝ Լոս Կաբոսում երեք երկրների նախագահների հայտարարությանը համապատասխան»,- նշվում է փաստաթղթում։
Միջնորդները խորը մտահոգություն են հայտնել ճակատի գծի երկայնքով կատարված վերջին պատահարների վերաբերյալ, և կրկին հայտարարել են, որ կողմերի քաղաքական կամքի լավագույն դրսևորումը խաղաղության հասնելու գործում մաքսիմալիստական դիրքորոշումից հրաժարվելն է, 1994 թվականի հրադադարի համաձայնագրի պայմանների կատարումը և հրապարակային թշնամական հռետորությունից հրաժարվելը։
Համանախագահները ծրագրում են առանձին բանակցություններ տանել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ սեպտեմբերին նախարարների համատեղ հանդիպման նախապատրաստական աշխատանքի նպատակով։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-