Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+28

ՄՄ–ին միանալու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Հայաստանի ազգային շահերը. ԱԱԽ քարտուղար

13.09.2013, 16:01
Մաքսային միությանը միանալու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Հայաստանի ազգային շահերը, ուրբաթ հայտարարել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդթի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամուլի ծառայությունը։
ՄՄ–ին միանալու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Հայաստանի ազգային շահերը. ԱԱԽ քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանը միանալու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Հայաստանի ազգային շահերը, ուրբաթ հայտարարել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդթի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամուլի ծառայությունը։

Միաժամանակ Բաղդասարյանը կարևորել է Եվրոպական միության հետ երկխոսության շարունակությունը` նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ աջակցությամբ երկրում իրականացված և դեռ ընթացքի մեջ գտնվողդ բարեփոխումները և այսուհետ ևս ակնկալում է շարունակական համագործակցություն առանցքային բոլոր ոլորտներում։

Զրուցակիցները քննարկվել են Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, Եվրոպական միության հետ համագործակցության հետագա զարգացումներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։  
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։ –0–