Рейтинг@Mail.ru
USD
368.21
EUR
427.9
RUB
5.1541
GEL
137.7
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Սերբիա

01.10.2014, 13:21
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչի հրավերով հինգշաբթի պաշտոնական այցով կմեկնի Բելգրադ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Սերբիա
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչի հրավերով հինգշաբթի պաշտոնական այցով կմեկնի Բելգրադ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Այցի շրջանակներում նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, Սերբ ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-