ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի ամենամյա անվտանգության կոնֆերանսին և հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
04.02.2015,
15:15
Մյունխենի ամենամյա անվտանգության կոնֆերանսին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 5-7 կայցելի Գերմանիա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մյունխենի ամենամյա անվտանգության կոնֆերանսին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 5-7 կայցելի Գերմանիա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Մյունխենում նախատեսված է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: -0-
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Մյունխենում նախատեսված է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: -0-