Рейтинг@Mail.ru
USD
368.19
EUR
422.02
RUB
5.0067
GEL
138.94
2026 թ. հունիսի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+31

Հայաստանի նախագահը ամերիկացի փորձագետների հետ քննարկել է Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի իրավիճակը

26.09.2014, 13:28
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային հարաբերությունների ոլորտում առաջատար փորձագետներ Ջեյմս (Ջիմ) Քոլինզի, Ջեյմս (Ջիմ) Թրաուբի, Սթիվեն Սեստանովիչի և Վալի Նասրի հետ, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հայաստանի նախագահը ամերիկացի փորձագետների հետ քննարկել է Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային հարաբերությունների ոլորտում առաջատար փորձագետներ Ջեյմս (Ջիմ) Քոլինզի, Ջեյմս (Ջիմ) Թրաուբի, Սթիվեն Սեստանովիչի և Վալի Նասրի հետ, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:

ՀՀ նախագահին և միջազգային փորձագետներին հյուրընկալել է ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանը:

Փորձագետները նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ իրենց գնահատականները: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում:--0--