Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Չեխիա

23.04.2014, 14:56
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Չեխիա
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն։

Սարգսյանը Չեխիայում կմասնակցի Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը:

Գագաթնաժողովին հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով:

«Արևելյան գործընկերությունը» ԵՄ–ի նախագիծ է, որն ուղղված է նախկին ԽՍՀՄ–ի վեց երկրների` Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի հետ ԵՄ–ի մերձեցմանը։–0–