Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

Հայաստանի նախագահը հայտարարել է, որ այլևս երբեք մտադիր չէ հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին

10.04.2014, 14:13
Հայաստանի նախագահը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այլևս երբեք մտադիր չէ հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին, հաղորդել են երկրի նախագահի մամուլի ծառայությունից։
Հայաստանի նախագահը հայտարարել է, որ այլևս երբեք մտադիր չէ հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այլևս երբեք մտադիր չէ հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին, հաղորդել են երկրի նախագահի մամուլի ծառայությունից։

«Ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել է Սարգսյանը։

Նախագահի խոսքերով` ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում նրա մոտեցումը հայտնի է, և նա առիթ է ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է:

Սարգսյանի կարծիքով` մասնագիտական հանձնաժողովի կողմից բարձրացված այս հարցը, ի թիվս այլնի, պետք է դառնա հանրային քննարկումների առարկա։

Նա նաև կարևորել է, որ քաղաքական երանգ ունեցող հարցերին վերջնական գնահատական տալուց չպետք է անտեսվեն կամ թերագնահատվեն երկրի քաղաքական ուժերի մոտեցումները:

Այդ պատճառով, ինչպես կարծում է նախագահը, հանրային քննարկումների կազմակերպումը, դրանց անցկացմանը մասնագետների, քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ և արդյունավետ մասնակցությունը կարևոր է հավասարակշռված որոշումներ ընդունելու համար:

«Այդ որոշումները պետք է միտված լինեն պետության կայուն զարգացման ապահովմանը, այլ ոչ թե առանձին խմբերի կամ նեղ շահերի սպասարկմանը: Մենք միասին պետք է կարողանանք իրավիճակային կամ ցանկացած մարդու ու ցանկացած քաղաքական ուժի շահերից վեր լուծումներ ամրագրել, քանի որ դա վերաբերում է մեր երկրի զարգացման ընթացքին, վերաբերում է ապագային: Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է», – ասել է Սարգսյանը։–0–