Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+22

ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Հռոմի Պապին` Նորին Սրբության հարազատների ողբերգական մահվան կապակցությամբ

21.08.2014, 13:50
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ողբերգական ավտովթարի զոհ դարձած Նորին Սրբության հարազատների՝ եղբորորդու կնոջ և նրա երկու անչափահաս զավակների մահվան կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Հռոմի Պապին` Նորին Սրբության հարազատների ողբերգական մահվան կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ողբերգական ավտովթարի զոհ դարձած Նորին Սրբության հարազատների՝ եղբորորդու կնոջ և նրա երկու անչափահաս զավակների մահվան կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Ձեր ընտանիքի անդամների անդառնալի կորստյան կապակցությամբ անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ, կիսում Ձեր վիշտը և միանում Ձեր աղոթքին առ Աստված՝ ի լուսավորություն նրանց հոգիների»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում։

Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Ջեյմս Կրեյկ քաղաքի մոտակայքում՝ Բուենոս Այրես քաղաքից 550 կմ դեպի հյուսիս, Chevrolet Spin մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատարին: Ավտոմեքենայում են գտնվել Պապի հարազատները: Ավտովթարի հետևանքով զոհվել են Հռոմի Պապի եղբորորդու 36-ամյա կինն և նրա երկու անչափահաս զավակները, որոնցից մեկը ութ ամսական էր, իսկ մյուսը՝ երկու տարեկան: Հռոմի Պապի 38-ամյա եղբորորդին, ով գտնվում էր մեքենայի ղեկին, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: -0-