Рейтинг@Mail.ru
USD
389.56
EUR
444.14
RUB
4.7117
GEL
141.74
2025 թ. ապրիլի 25, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

ՆԳՆ նոր հարթակ է գործարկել, որտեղ կարելի է ծանոթանալ ընտրացուցակներին

12.03.2025, 11:11
Հայաստանի ընտրացուցակները հասանելի են ՆԳՆ նոր հարթակում
ՆԳՆ նոր հարթակ է գործարկել, որտեղ կարելի է ծանոթանալ ընտրացուցակներին

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/ԱՌԿԱ/․ Ներքին գործերի նախարարությունը գործարկել է elections.mia.gov.am հարթակը, որտեղ 2025թ․ մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները։

Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ՝ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։

Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։

Մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնում կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 30.03.2025 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններում:

ԿԸՀ ՏԻՄ ընտրողների ռեգիստրի որոնմամբ՝ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն: