Նոր գումարման ԱԺ-ի պատգամավորները մանդատները կստանան չորեքշաբթի
29.05.2012,
11:23
ՀՀ ԿԸՀ-ի վարչական շենքում մայիսի 30-ին տեղի կունենա 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԸՀ-ի վարչական շենքում մայիսի 30-ին տեղի կունենա 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:
Հինգերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը կկայանա մայիսի 31-ին:
Նոր գումարման խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է կազմում ՀՀԿ-ն ՝ 131 պատգամավորական տեղից 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական համակարգով): ԲՀԿ-ն ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական համակարգով): Երրորդը ՀԱԿ-ն է՝ 7 տեղ:
Ժառանգությունը, ՀՅԴ-ն և «Օրինաց երկիրը» ստացել են 5-ական տեղ համամասնական համակարգով, սակայն ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը ևս մեկական տեղ են ստացել մեծամասնական համակարգով:--0-