Рейтинг@Mail.ru
USD
395.72
EUR
412.42
RUB
4.3881
GEL
140.83
2025 թ. փետրվարի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Օբամայի վերընտրվելը թույլ կտա շարունակել ակտիվորեն զարգացնել և խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները. Սարգսյան

07.11.2012, 17:36
ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի վերընտրվելը թույլ կտա շարունակել ակտիվորեն զարգացնել և խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, նշվում է ամերիկյան պետության ղեկավարին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Օբամայի վերընտրվելը թույլ կտա շարունակել ակտիվորեն զարգացնել և խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի վերընտրվելը թույլ կտա շարունակել ակտիվորեն զարգացնել և խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, նշվում է ամերիկյան պետության ղեկավարին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
 
Ըստ Սարգսյանի՝ հայ-ամերիկյան հարաբերությունները երկկողմ պատմության ողջ ընթացքում այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:

Նա նաև շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որը Միացյալ Նահանգները շարունակաբար ցուցաբերում է Հայաստանին:

«Համոզված եմ, որ մեր բազմաբնույթ համագործակցությունը նոր հաջողություններ կարձանագրի առաջիկա չորս տարիների ընթացքում` ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է ուղերձում:

Միացյալ Նահանգների նախագահին շնորհավորելով` Սարգսյանը նշել է, որ տպավորիչ հաղթանակն ապացուցեց, որ այն ուղին, որն Օբաման է որդեգրել Միացյալ Նահանգներն առաջ տանելու համար, ինչպես նաև նրա վարած արտաքին և ներքին քաղաքականությունը, համահունչ են ամերիկյան ժողովրդի մեծամասնության սպասելիքներին:-0-