Рейтинг@Mail.ru
USD
363.28
EUR
419.23
RUB
4.2997
GEL
139.37
2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

ՕԵԿ-ը ապրիլի 16-ին կքննարկի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը

14.04.2014, 13:38
«Օրինաց երկիր» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ է հրավիրել ապրիլի 16-ին, նշված է կուսակցության հաղորդագրության մեջ:
ՕԵԿ-ը ապրիլի 16-ին կքննարկի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Օրինաց երկիր» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ է հրավիրել ապրիլի 16-ին, նշված է կուսակցության հաղորդագրության մեջ:

Նիստին կքննարկվի Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը և ՕԵԿ քաղաքական դիրքորոշման հետ կապված հարցեր:

Կիրակի օրը Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնին առաջադրել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։-0-