Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Հռոմի Պապն ընդունել է Սարգսյանի` 2015թ.-ին Հայաստան այցելելու հրավերը

19.09.2014, 19:01
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին պաշտոնապես հրավիրել է 2015թ. այցելել Հայաստան: Սրբազան Քահանայապետը սիրով ընդունել է հրավերը, վստահեցնելով, որ իր սրտի ցանկությունն է գալ Հայաստան, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հռոմի Պապն ընդունել է Սարգսյանի` 2015թ.-ին Հայաստան այցելելու հրավերը
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին պաշտոնապես հրավիրել է 2015թ. այցելել Հայաստան: Սրբազան Քահանայապետը սիրով ընդունել է հրավերը, վստահեցնելով, որ իր սրտի ցանկությունն է գալ Հայաստան, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Հանրապետության ղեկավարը և Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ամուր հիմքեր ունեցող այդ հարաբերությունները սերում են քրիստոնեական նույն արժեհամակարգից և գաղափարախոսությունից»- նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները կարևորել են վերջին տարիներին հաճախակի դարձած բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու փոխադարձ պատրաստակամության մասին:
Սերժ Սարգսյանը և Նորին Սրբությունը մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կաթոլիկ եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության մասին:

Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վատիկանյան հարաբերությունների ներկան և զարգացման հեռանկարը: Կողմերը գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին ժամանակահատվածում այդ հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով և գործակցության ամենատարբեր հարթություններում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին և քրիստոնեական ժառանգությանն առնչվող արդի հիմնախնդիրները: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կարդինալ Պիետրո Պարոլինին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Սուրբ Աթոռի հավասարակշռված դիրքորոշման համար:
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ:--0--