Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ՝ ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու շուրջ քվեարկության հաջողության կապակցությամբ

02.07.2020, 20:34

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ:

«Այս իրադարձությունը, իհարկե, սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա ամրապնդման համար: Վստահ եմ, որ երկրի հիմնական օրենքի մեջ կատարվող փոփոխությունները, որոնք արժանացել են Ռուսաստանի հասարակության ճնշող մեծամասնության հավանությանը, ստեղծում են երկրի հետագա առաջընթացի և նրա սոցիալ-տնտեսական զարգացման համար նպաստող պայմաններ:

Մաղթում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության եղբայրական ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»,- նշվում է վարչապետի շնորհավորական ուղերձում:

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման շուրջ համառուսական քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 25-ից հուլիսի 1-ը, հիմնական օրը վերջին օրն էր: Ըստ ԿԸՀ-ի տվյալների, արձանագրությունների 100% -ի մշակման արդյունքների համաձայն, քվեարկածների 77,92% -ը կողմ է քվեարկել փոփոխություններին, 21,27% -ը՝ դեմ, երկրում ընդհանուր մասնակցությունը կազմել է 67,97%: -0