Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև հոկտեմբերի վերջ

18.07.2014, 11:23
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև հոկտեմբերի վերջ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի վարչապետ հովիկ Աբրահամյանը։
Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև հոկտեմբերի վերջ
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև հոկտեմբերի վերջ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի վարչապետ հովիկ Աբրահամյանը։

«Մինչև հոկտեմբերի վերջ մենք կմիանանք (ԵՏՄ–ին)։ Մնացած ամեն ինչի մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը»,– ասել է Աբրահամյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին։

Հայաստանը շուտով կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ։ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29–ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրեցին, որն ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ից։ Այդ նիստի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Երևանը մտադիր է ԵՏՄ ստեղծման պայմանագրին միանալ մինչև հունիսի 15–ը։ Սակայն համապատասխան փաստաթղթերը դեռ չեն ստորագրել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը հարկավոր է ստորագրել ամենամոտ ժամանակում։

Ավելի վաղ ԶԼՄ–ները տարածել էին Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Էռլան Իդրիսովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի`ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը հավանաբար կստորագրվի 2014 թվականի հոկտեմբերին, Մինսկում ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպմանը։ -0-