Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Պեսկովը հայտնել է, որ «Կրեմլում տեսնում են խախտումների մասին երկու կողմերի հաղորդագրությունները»

12.10.2020, 15:48
Պեսկովը հայտնել է, որ «Կրեմլում տեսնում են խախտումների մասին երկու կողմերի հաղորդագրությունները»
Պեսկովը հայտնել է, որ «Կրեմլում տեսնում են խախտումների մասին երկու կողմերի հաղորդագրությունները»
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Կրեմլը չափազանց կարևորում է Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների կատարումը, որպեսզի հետո հակամարտող կողմերն ամբողջությամբ հրաժարվեն ռազմական գործողություններից ու անցնեն կարգավորման դիվանագիտական միջոցներին, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Մենք բարձր ենք գնահատում գիտակցումը, որը համաձայնեցվել է, հումանիտար ընդմիջման որոշումը, որը ձեռք է բերվել շփման արդյունքում (ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների)», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա ընդգծել է, որ հիմա Մոսկվան «շատ ուշադիր հետևում է իրավիճակին, Կրեմլում տեսնում են խախտումների (հրադադարի ռեժիմի) մասին երկու կողմերի հաղորդագրությունները»։

«Կարծում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը չափազանց կարևոր է, որպեսզի հեռանկարում ամբողջությամբ հրաժարվենք ռազմական գործողություններից և անցում կատարվի հակամարտության կարգավորման քաղաքական–դիվանագիտական միջոցներին» , –ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։–0–