Հայաստանի քաղաքական ուժերն ու հասարակությունը պետք է պայքարեն կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ ՍԴ–ի որոշումը գործնականում կիրառելու համար. Զուրաբյան
02.04.2014,
19:42
Քաղաքական և հասարակական ուժերը պետք է շարունակեն պայքարը, որն ուղղված է կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը գործնականում կիրառելուն, ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Քաղաքական և հասարակական ուժերը պետք է շարունակեն պայքարը, որն ուղղված է կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը գործնականում կիրառելուն, ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Հայաստանի Սահմանադրական դատարանը ապրիլի 2–ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական և անվավեր ճանաչեց։ ՍԴ–ի որոշման համաձայն` 2014 թ.–ի սեպտեմբերի 30–ը հաստատվել է որպես վերջնաժամկետ այդ դրույթները, ինչպես նաև մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված կետեր անվավեր ճանաչելու համար։ ՍԴ–ի սույն որոշման ընդունումից առաջ իրականացրած բոլոր կուտակային վճարները ենթակա են վերահաշվարկման։
Զուրաբյանն ընդգծել է, որ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի դրույթները կգործեն մինչև սեպտեմբերի 30–ին, և օրենքի դեմ պայքարող քաղաքական և հասարակական ուժերի համար որևէ հիմք չկա էյֆորիայի համար։
«Չնայած ֆորմալ կերպով հակասահմանադրական են ճանաչվել այն դրույթները, որոնց մենք դեմ էինք, այդ դրույթների անվավերությունն ուժի մեջ կմտնի սեպտեմբերից։ Այսինքն մինչև սեպտեմբեր, ըստ ՍԴ–ի տրամաբանության, այդ դրույթները գործելու են, և իշխանություններին ժամանակ է տրված օրենքներն այնպես փոխելու համար, որպեսզի նրանք համապատասխանեն Սահմանադրությանը», – հայտարարել է Զուրաբյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում։
Նա ավելացրել է, որ չնայած ֆորմալ կերպով սա հաղթանակ է, սակայն պայքարը դեռ նոր է սկսվում, և այն կայանալու է նրանում, որպեսզի մենք հասնենք գործնականում օրենքի դրույթների գործողությանը չեղյալ հայտարարելուն, որոնք հակասահմանադրական են ճանաչվել։
Զուրաբյանը նաև մեկնաբանել է կառավարության դեմ չորս ոչ իշխանամետ խմբակցությունների (ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») հետագա գործողությունները։
«Ապրիլի 28–ին մենք շուրջօրյա հանրահավաք ենք սկսում հենց այս կառավարության դեմ, և ես կարծում եմ, որ գոյություն ունեցող հաջողությունն ապրիլի 28–ին նշանակված շուրջօրյա հանրահավաքների առաջին արդյունքն է», – հայտարարել է նա։
Հանրահավաքները կապված են չորս խմբակցությունների որոշման հետ, համաձայն որի` ապրիլի 28–ին մեկնարկող խորհրդարանական քառօրյայի ժամանակ նախաձեռնվում է կառավարության նկատմամբ անվստահության քվե։–0–