Рейтинг@Mail.ru
USD
368.45
EUR
426.15
RUB
5.1181
GEL
138.68
2026 թ. հունիսի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

ՊՆ-ում քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր

11.11.2020, 17:30
ՊՆ-ում քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր
ՊՆ-ում քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ խաղաղապահ զորախմբի արագ կազմավորման և առաքելության ձևավորման համար, պատրաստակամություն հայտնել համակողմանի աջակցություն ցուցաբերել առաքելության ընթացքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղապահ ստորաբաժանման կողմից առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:-0-