Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է անում հայրենական ԶԼՄ–ներին` չտարածել ադրբեջանական զրպարտությունները
01.04.2015,
20:12
Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է անում հայրենական ԶԼՄ–ներին` տեղի չտալ ադրբեջանական աղբյուրներով տարածվող հերյուրանքին և զերծ մնալ չճշտված, բացահայտ կեղծ տեղեկություններ հրապարակելուց։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է անում հայրենական ԶԼՄ–ներին` տեղի չտալ ադրբեջանական աղբյուրներով տարածվող հերյուրանքին և զերծ մնալ չճշտված, բացահայտ կեղծ տեղեկություններ հրապարակելուց։
«Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող ապատեղեկատվության տարածումը: Ավելին` իրականությանը չհամապատասխանող կեղծիքները երբեմն վերածվում են զավեշտի` հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելու և փաստերը խեղաթյուրելու Բաքվի քարոզչամեքենայի գործելաոճը վերագրվում է հայկական կողմին»– ասվում է հայտարարությունում։
«Առավել քան զավեշտալի է, որ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և շփման գոտում տիրող իրավիճակին վերաբերող ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մատուցվող քարոզչական խայծերը, ամբողջովին կեղծ և ակնհայտ ապատեղեկատվությունը տարածվում են նաև հայրենական որոշ լրատվամիջոցներով և սոցցանցերի օգտատերերի միջոցով: Նման լուրեր տարածողներին խորհուրդ ենք տալիս տեղի չտալ ադրբեջանական աղբյուրներով տարածվող հերյուրանքին և զերծ մնալ չճշտված, բացահայտ կեղծ տեղեկություններ հրապարակելուց»,– ասվում է փաստաթղթում։
Հայտարարությունում ընդգծվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը որդեգրել է բաց, թափանցիկ և օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականություն` հասարակությանը հաշվետու լինելով հայկական զինված ուժերի բոլոր ձեռքբերումների ու առավել ևս` բացթողումների համար:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ շփման գոտում լարվածության աճը Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության արկածախնդիր, ռազմական տեսանկյունից չհիմնավորված և վրեժխնդրությամբ տրամաբանված նենգ քաղաքականության արդյունքն է, որը հանգեցնում է իրենց իսկ ուժերի շրջանում մարդկային զգալի կորուստների»,– ասվում է հայտարարությունում։
ՊՆ-ից հիշեցրին նաև, որ հայկական կողմը խստորեն հետևում է հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների է դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:-0-