Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Փորձագետ. ԵՄ–ն Հայաստանի գլխավոր հովանավորն է

20.01.2016, 15:11
ԵՄ–ն Հայաստանի գլխավոր հովանավորն է, չորեքշաբթի լրագրողներին ասաց Գլոբալիզացման և տարածաշրջանային գործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։
Փորձագետ. ԵՄ–ն Հայաստանի գլխավոր հովանավորն է

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. ԵՄ–ն Հայաստանի գլխավոր հովանավորն է, չորեքշաբթի լրագրողներին ասաց Գլոբալիզացման և տարածաշրջանային գործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

«ԵՄ–ն առավելագույն օժանդակություն է ցուցաբերում Հայաստանին զանազան ծրագրերի շրջանակում։ Հենց այդ պատճառով Եվրամիությունում առաջացած ճգնաժամը, կապված փախստականների առատ ներհոսքի հետ, կարող է նաև մեզ համար խնդիրներ ստեղծել»,– նշեց Գրիգորյանը։ 

Նա ավելացրել է, որ Հայաստանի վրա ազդող ևս մեկ համաշխարհային մարտահրավեր է Ռուսաստանի տնտեսական վիճակը։ «Ճգնաժամն այդ երկրում ազդում է նաև Հայաստանի վրա»,– ասաց Գրիգորյանը։ 

«Ճգնաժամային է իրավիճակը Թուրքիայում և Ադրբեջանում, այդ երկրներում առկա են մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ։ Չեմ ուրախանում այդ առիթով, քանի որ նույն Ադրբեջանում սոցիալ–տնտեսական ծանր իրավիճակը կարող է ազդել ղարաբաղյան հարցի վրա»,– ավելացրեց Գրիգորյանը։ 

Նա նշեց, որ Ադրբեջանում ստեղծված ճգնաժամային իրավիճակում երկրի իշխանությունները կարող են որոշել ռազմական գործողություններով շեղել ադրբեջանական հասարակության ուշադրությունն առկա խնդիրներից։

Գրիգորյանի խոսքով, ելնելով վերոնշյալից, Հայաստանին պետք է սովորել արագ արձագանքել առկա մարտահրավերներին։ 

2015 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը հաստատել է Հայաստանին 30 մլն եվրոյի օժանդակության նոր փաթեթը, որն ուղղված է մասնագիտական զբաղվածության, ֆինանսական կառավարման և ժողովրդավարական որոշումների հարցերում քաղաքացիական հասարակության ներգրավվածության մակարդակի բարձրացմանը։ -0-