Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Պսակի
05.08.2014,
15:48
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին։
Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։
«ԱՄՆ պետդեպարտամենտին մտահոգում են շփման գծում բռնության դեպքերը։ Մենք ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին և կոչ ենք անում բոլոր կողմերին սահմանում լարվածության նվազեցման անհապաղ միջոցներ ձեռնարկել և հարգել հրադադարի ռեժիմը»,– ասել է Պսակին։
Ըստ նրա, պատասխան հարվածները և հետագա բռնությունը միայն կբարդացնեն հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։
«Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` մենք կշարունակենք օժանդակել բոլոր կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»,– ասել է Պսակին։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-