Քաղաքական ուժերը կարող են իրենց կարծիքը հայտնել ՄՄ–ին Հայաստանի միանալու մասին խորհրդարանում դրա վավերացման ընթացքում. փոխխոսնակ
06.09.2013,
12:07
Հայաստանի քաղաքական ուժերը կարող են Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մտադրության վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացնել Ազգային ժողովում դրա վավերացման ընթացքում, լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քաղաքական ուժերը կարող են Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մտադրության վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացնել Ազգային ժողովում դրա վավերացման ընթացքում, լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Փոխխոսնակի խոսքով` միջազգային ցանկացած պայմանագիր և ցանկացած որոշում պետք է վավերացնի Ազգային ժողովը, և երբ որոշ քաղաքական ուժեր պնդում են, որ որոշում ընդունելիս չեն խորհրդակցել հասարակության հետ, կամ ինչու նրանք տեղյակ չեն, ապա այդ ուժերն ու գործիչները պետք է իմանան, որ հասարակության ներկայացուցչական մարմինն Ազգային ժողովն է։
«Եվ ինչպես ցանկացած միջազգային պայմանագիր, ՄՄ–ին անդամակցելու համաձայնագիրը պետք է վավերացվի խորհրդարանում, այդ ժամանակ բոլոր պատգամավորները և քաղաքական ուժերի ներկայացուցիչները կարող են իրենց կարծիքը ներկայացնել»,– ասաց նա։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ իրավունք ուներ Սարգսյանը խոսել ժողովրդի անունից այդ կարևոր հարցում, Շարմազանովն ասաց. «Մեր նախագահը, և ցանկացած այլ նախագահ, ով ընտրվում է ժողովրդի ուղիղ քվեարկությամբ, ունի վստահության քվե, և ընտրվում է նրա համար, որպեսզի խոսի ժողովրդի անունից»։
Փոխխոսնակն ընդգծեց նաև, որ չնայած Մաքսային միությանը միանալու որոշմանը, հայկական իշխանությունները մտադիր են շարունակել հարաբերությունները նաև Եվրամիության հետ։ «Ռուսաստանը մեր թիվ մեկ դաշնակիցն է, բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք ԵՄ–ի ասոցացման համաձայնագրի ստորագրումից»,– ընդգծեց նա։
Երեքշաբթի Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը և հետագայում մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:-0-