Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում 180 հազար աշխատատեղ ստեղծել

21.01.2013, 15:30
Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԳՆ նախկին ղեկավար և «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել է ընտրվելու դեպքում 180 հազար նոր աշխատատեղ ստեղծել։
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում 180 հազար աշխատատեղ ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԳՆ նախկին ղեկավար և «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել է ընտրվելու դեպքում 180 հազար նոր աշխատատեղ ստեղծել։

«Հինգ տարվա ընթացքում մենք 180 հազար աշխատատեղ կստեղծենք։ Այդքան ընտանիք կհամալրի միջին խավը։ Սա ռոմանտիկա չէ, այլ Հայաստանի համար իմպերատիվ, քանի որ մենք չենք կարող անելանելիության և ֆատալիզմի, գործազրկության, աղքատության և միգրացիայի մթնոլորտի շարունակություն թույլ տալ»,– ասաց Հովհաննիսյանը։

Ըստ նրա` ստվերային տնտեսության դեմ պայքարի միջոցով նրա ընտրվելուց մեկ տարի հետո 50 տոկոսով կավելացվեն բոլոր թոշակները, ինչպես նաև կրթությանը,  գիտությանը, առողջապահությանն ու պաշտպանությանն ուղղված գումարները։

Հովհաննիսյանը խոստացավ նաև, որ մշտապես կնվազեն հասարակության բոլոր շերտերի համար նախատեսված հարկերը։

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14–ին կայացած արտահերթ նիստի ընթացքում նախագահի ութ թեկնածու է գրանցել։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ -0-