Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

ՌՏՀ–ի ուղղությամբ հայ–ռուսական միջպետական համաձայնագրի մշակումը գտնվում է վերջնական փուլում. Օհանյան

18.01.2013, 16:19
Ռազմատեխնիկական համագործակցության հայ–ռուսական միջպետական համաձայնագրի մշակման գործընթացը գտնվում է վերջնական փուլում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
ՌՏՀ–ի ուղղությամբ հայ–ռուսական միջպետական համաձայնագրի մշակումը գտնվում է վերջնական փուլում. Օհանյան
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռազմատեխնիկական համագործակցության հայ–ռուսական միջպետական համաձայնագրի մշակման գործընթացը գտնվում է վերջնական փուլում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Դեռ 2013թ.–ի հունվարից գոյություն ունի ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համաձայնագիրը։ Դրա խորացումը թույլ տվեց երկու պետությունների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տալ, և այդ համագործակցությունը միջկառավարականից միջպետական մակարդակի հասցնել։ Այժմ միջպետական համաձայնագրի քննարկումները գտնվում են վերջնական փուլում»,– ասաց Օհանյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Ըստ նրա` նոր համաձայնագիրը թույլ կտա գերատեսչությանը և տարբեր կազմակերպություններին պայմանագրեր կնքել և արտոնյալ պայմաններով համագործակցություն իրականացնել։

«Առաջիկա տարիներին արդեն պայմանավորվածություններ են եղել համատեղ կազմակերպությունների ստեղծման մասին, այդ թվում` Հայաստանի տարածքում, որը հնարավորություն կտա զարգացնելու մեր ռազմական արդյունաբերությունը»,– ասաց պաշտպանության նախարարը։

Երկուշաբթի «ՌԻԱ Նովոստին» տեղեկացրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի ստորագրման համար Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ կառավարության առաջարկին։

Նախագահի հրամանագրի համաձայն, բանակցությունների ավարտին կառավարությանը հանձնարարվել է պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ –0–