Рейтинг@Mail.ru
USD
368.44
EUR
425.59
RUB
5.1179
GEL
138.69
2026 թ. հունիսի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Ռուսաստանը Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է . պաշտպանության նախարար

26.06.2013, 13:12
Ռուսաստանը Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է, «Նոև Կովչեգ» պարբերականին տված հարցազրույցում ասել է հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Ռուսաստանը Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է . պաշտպանության նախարար
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է, «Նոև Կովչեգ» պարբերականին տված հարցազրույցում ասել է հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ 

«Մեր հիմնական ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է։ Որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ` մենք համագործակցում ենք նաև ՀԱՊԿ մյուս անդամ երկրների հետ։ Ինչպես գիտեք, այժմ մեծ աշխատանք է տարվում, որպեսզի կատարելագործվեն ՀԱՊԿ–ի ռազմական բաղկացուցիչները։ Կարելի է ասել, որ մենք այստեղ «առաջամարտիկն» ենք, այն երկիրը, որը կազմակերպության անդամ լինելով` մի շարք առաջարկներ է արել, որպեսզի ռազմական բաղկացուցիչները կատարելագործվեն»,– ասել է Օհանյանը։ 

Նա ավելացրել է նաև, որ հայկական բանակի արդիականացումը հիմնականում ընթանում է ռազմարդյունաբերական համալիրի վերականգնման և կատարելագործման հաշվին, որը ժամանակին շատ զարգացած էր Հայաստանում, իսկ երկրորդ հերթին` Ռուսաստանի և ՀԱՊԿ–ի մի շարք երկրների, նաև եվրոպական երկրների հետ համագործակցության շնորհիվ։ 

«Մենք խոշոր համատեղ կազմակերպություններ և ընկերություններ ենք ստեղծում Ռուսաստանի Դաշնության հետ։ Նրանք օգնում են մեզ բանակի վերազինման և արդիականացման հարցում, ինչը թույլ է տալիս մեզ մարտունակության վիճակում պահել այն զինամթերքն ու ռազմական տեխնիկան, որը մենք ունենք, ինչպես նաև արդիականացում անցկացնել։ Հատուկ ուշադրություն ենք հատկացնում կառավարման համակարգերի կազմակերպման հարցերին, կապի համակարգերին, ռազմական տեխնիկայի ժամանակակից բարձր ճշգրտության գործիքներին»,– ասել է Օհանյանը։ –0–