Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Ռուսաստանը նոր հասարակության կառուցման ճանապարհի սկզբին է. փորձագետ

23.02.2015, 21:16
Ռուսաստանը գտնվում է նոր հասարակության կառուցման ճանապարհի սկզբում, «Sputnik–Արմենիա» ռադիոյի եթերում ասել է Ա. Մ. Գորչակովի անվան հրապարակային դիվանագիտության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Ռոման Գրիշենինը։
Ռուսաստանը նոր հասարակության կառուցման ճանապարհի սկզբին է. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը գտնվում է նոր հասարակության կառուցման ճանապարհի սկզբում, «Sputnik–Արմենիա» ռադիոյի եթերում ասել է Ա. Մ. Գորչակովի անվան հրապարակային դիվանագիտության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Ռոման Գրիշենինը։

«Խոսելով Ռուսաստանի մասին ընդհանուր առմամբ` ինձ թվում է, որ հիմա պետությունը գտնվում է նոր հասարակության կայացման սկզբին։ Անշուշտ, մշտապես փոխվող արժեքները, որոնք գալիս են և Արևմուտքից, և Արևելքից, ձևավորում են նոր ռուսական ինքնաճանաչողություն», – ասել է Գրիշենինը։

Նրա խոսքերով` որոշակի փուլում Ռուսաստանն իրեն սահմանում էր որպես եվրոպական պետություն, որին ուրախ կլինեն Եվրոպայում, որին գրկաբաց կընդունեն, և Ռուսաստանը կինտեգրվի եվրոպական տնտեսական, ռազմաքաղաքական կառույցներում։

«Ցավոք, ԽՍՀՄ–ի փլուզումից հետո անցած 20 տարիների ընթացքում մեզ չառաջարկեցին դրական օրակարգ, և այսօր Ռուսաստանը ստիպված է կենտրոնանալ», – նշել է Գրիշենինը։

Նրա խոսքերով` այս հարցում բավականին հատկանշական են Չերչիլի խոսքերը, – «եթե քար նետես քեզ վրա հաչող յուրաքանչյուր շան վրա, ապա երբեք նպատակից չես հասնի»։

«Այդ պատճառով մեր գլխավոր խնդիրն է զուր չվատնել էմոցիաները, այլ կառուցել հասարակություն, որի նշանաբանը կլինի «խաղաղություն և արդարություն»։ Եվ այդ խոսքերը Գորչակովի հիմնադրամի նշանաբանն են», – ընդգծել է Գրիշենինը։–0–