Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական նախագիծը կառավարման պառլամենտական ձևին անցում չի նախատեսում

10.04.2014, 14:40
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական նախագիծը կառավարման պառլամենտական ձևին անցում չի նախատեսում, հինգշաբթի լրագրողներին ասել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական նախագիծը կառավարման պառլամենտական ձևին անցում չի նախատեսում
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական նախագիծը կառավարման պառլամենտական ձևին անցում չի նախատեսում, հինգշաբթի լրագրողներին ասել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։

«Նախագիծը պառլամենտական ձևին անցում չի նախատեսում։ Այն ենթադրում է, առաջին հերթին, կառավարման ներկա ձևի բարելավում», – ասել է Հարությունյանը։

Նրա խոսքերով` հանձնաժողովը ձգտում է լուծել գոյություն ունեցող խնդիրները, այդ պատճառով որպես այլընտրանք ներկայացվել է նաև այդ խնդիրների լուծման ճանապարհը կառավարման պառլամենտական ձևի պայմաններում։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2013 թ.–ի սեպտեմբերի 4–ի որոշմամբ` ստեղծվել է նախագահին առընթեր մասնագիտական հանձնաժողով, որը զբաղվելու է սահմանադրական բարեփոխումներով։

Հարությունյանն ավելացրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այլևս երբեք չի հավակնի նախագահի պաշտոնին, իսկ եթե ընտրվի կառավարման պառլամենտական մոդել, ապա չի հավակնի վարչապետի պաշտոնին։

«Նախագահը հայտարարել է, որ որևէ կերպ չի ցանկանում սահմանափակել հանձնաժողովի աշխատանքը», – ասել է Հարությունյանը։

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն իր հերթին ավելացրել է, որ ՀՀ նախագահը կառավարման ներկա ձևի կողմնակիցն է։–0–