Սարգսյանը խոսել է Ճանապարհային ոստիկանության ու Անձնագրային և վիզաների վարչության գործունեության հետընթացից
20.07.2012,
17:42
Ուրբաթ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է Ճանապարհային ոստիկանության ու Անձնագրային և վիզաների վարչության գործունեության մեջ նկատվող տեղատվությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է Ճանապարհային ոստիկանության ու Անձնագրային և վիզաների վարչության գործունեության մեջ նկատվող տեղատվությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։
«Ցավոք, պետք է նշեմ, որ այս երկու ծառայությունների աշխատանքում ես պարբերաբար նկատում եմ տեղատվություն. միջոցառումներ ենք իրականացնում, պահանջներ ենք ներկայացնում և որոշակի ժամանակահատվածում մենք տեսնում ենք լավ աշխատանք, տեսնում ենք հասարակության դրական արձագանք, բայց անցնում է երկու, երեք, չորս շաբաթ, և նորից ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր: Սա չի կարելի թույլ տալ»,- Սարգսյանի խոսքը մեջբերեցին մամուլի ծառայությունից։
Պետության ղեկավարը նշել է, որ Ճանապարհային ոստիկանության, անձնագրային և վիզաների վարչության գործունեության բնագավառներում նոր եռանդի ու ավելի արագ տեղաշարժերի ակնկալիք ունի։ -0-