Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Սերժ Սարգսյանը բացատրել է, թե ինչով է պայմանավորված իր կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը

21.04.2018, 18:28
«Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտներ բաց նամակ են ուղղել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին` կոչ անելով չգնալ խոստմանը հակառակ և հետ կանգնել ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու քայլից:
Սերժ Սարգսյանը բացատրել է, թե ինչով է պայմանավորված իր կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտներ բաց նամակ են ուղղել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին` կոչ անելով չգնալ խոստմանը հակառակ և հետ կանգնել ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու քայլից:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանել է նամակին, նշելով, որ ծանոթացել է դրան և անհրաժեշտ է համարում, որ անմիջապես իրենից ստացվի այդ մտահոգությունների հակիրճ արձագանքը:

Սարգսյանն ասել է, որ ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու։ Անցնող տարիներին ամուր ու զարգացող ժողովրդավարություն կերտելու` Հայաստանի ձեռքբերումներն անշրջելի են և բարեփոխված Սահմանադրությամբ երաշխավորված:

Նա հիշեցրել է, որ հիմնադրամի շրջանավարտների և ուսանողների հետ  բազմաթիվ առիթներ են եղել քննարկելու զարգացման ուղղությամբ երկրում արվող քայլերը և ապագայի տեսլականը։ 

«Հպարտ եմ, որ իմ լուման եմ ունեցել Ձեր մասնագիտական կայացման գործում: Հուսով եմ, որ աշխարհի լավագույն բուհերում ստացած ձեր կրթությունը ծառայեցնելու եք մեր երկրի կայուն, ապահով ու համերաշխ զարգացմանը»,- ասել է նա, գոհունակություն հայտնելով, որ նրանցից շատերն այսօր արդեն գտնվելով պետական կառավարման համակարգում՝ իրենց ամենօրյա որակյալ աշխատանքով նպաստում են պետականաշինության մեր գործին։

Անդրադառնալով վարչապետի պաշտոնի ստանձման հարցին` Սարգսյանը նշել է, որ այդ քայլը պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով` որպեսզի բարդ աշխարհաքաղաքականությամբ տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում ապահովվի երկրի անվտանգ զարգացումը և շարունակվեն Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը։

«Իմ պատկերացումներով, նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ»,- ասել է նա: -0-