Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+34

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը կհարցաքննվի

16.08.2018, 13:30
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննվելու է մարտի 1–ի գործով։ Այս մասին հինգշաբթի կառավարության նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը կհարցաքննվի

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննվելու է մարտի 1–ի գործով։ Այս մասին հինգշաբթի կառավարության նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

«Քննիչն է որոշում` ում, երբ և որ հարցերի շուրջ կարող է կանչել հարցաքննության։ Դա քննչական մարտավարություն է, և պետք է թույլ տալ քննիչին ծրագրել իր գործունեությունը, որ հարցաքննությունն արդյունավետ լինի։ Հարցաքննությունն ինքնանպատակ չէ, նպատակը որոշակի տեղեկություն ստանալն է»,– ասաց նա։

Լրագրողներին այն հարցին, թե արդյոք մարտի 1–ի գործով կհարցաքննվի նաև Սերժ Սարգսյանը, Խաչատրյանն ասաց.

«Բոլորը, ովքեր առնչություն են ունեցել, բոլորն առանց բացառության, հարցաքննվելու են։ Այո, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը։ Թե երբ, դա որոշում է քննիչը` ելնելով կոնկրետ քննչական գործողությունները կատարելու նպատակահարմարությունից»,– ավելացրեց նա։