Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանը պետք է հստակ սահմանի քրդերի հետ ռազմավարական գործընկերության մակարդակը. թուրքագետ

14.11.2014, 19:58
Հայաստանը պետք է հստակ սահմանի քրդերի հետ ռազմավարական գործընկերության մակարդակը, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է հստակ սահմանի քրդերի հետ ռազմավարական գործընկերության մակարդակը, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Վերջերս ձևավորված բարդ իրավիճակում քուրդ ժողովուրդն ապացուցեց, որ ամուր կանգնած է «ոտքի վրա», ավելին՝ բավականին ամուր դիրքեր է զբաղեցնում: Այս համատեքստում Երևանը պետք է հստակ սահմանի քրդերի հետ ռազմավարական գործընկերության մակարդակը և հասկանա, թե ինչ է պետք սպասել նրանց հետ միությունից: Սա բարդագույն իրավիճակ է, և այն հարկավոր է ճիշտ գնահատել», - ասաց Շաքարյանը Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Իսլամական պետությունը և Մերձավոր Արևելքի առջև ծառացած մարտահրավերները. Հայաստանը՝ նոր քաղաքակրթության համատեքստում» թեմայով քննարկումների ընթացքում: Փորձագետը նաև ընդգծեց, որ Իրաքում վերջերս կազմակերպված եզդիների ջարդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց ևս աշխարհը չի փոխվել: «XXI դարում կարելի է ժողովուրդներ ոչնչացնել քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև։ Աստված մի արասցե, եթե երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի, իսկ Ռուսաստանը զբաղված լինի, ասենք, ուրիշ գործերով, հաշված րոպեների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը պարզապես կդադարի գոյություն ունենալ։ Այդ պատճառով մենք պետք է հույսներս միայն մեզ վրա դնենք, ճիշտ գնահատենք հարևանների հետ մեր հարաբերությունները», - ընդգծեց նա։ --0--