Հայաստանի նախագահին շնորհվել է Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում
27.03.2015,
17:48
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին շնորհվել է Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին շնորհվել է Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հյուրընկալվել է Չինաստանի հեղինակավոր կրթօջախներից մեկում` Պեկինի համալսարանում։
ՀՀ նախագահը համալսարանի ղեկավարության հետ քննարկել է հայ-չինական բարեկամությանն ու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, համագործակցության զարգացման հարցերը։ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել բուհի պատվավոր հյուրերի գրքում. «Վստահ եմ, որ մեր ժողովուրդների ներկա և ապագա հաջողությունների և բարօրության գրավականը գիտելիքի ու կրթության նկատմամբ հարատև ուշադրությունն է»,-գրել է նախագահը:
Ելույթ ունենալով համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի առջև` Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և ՉԺՀ–ի միջև բարեկամության, համագործակցության և գործընկերության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին համատեղ հռչակագրով երկու երկրները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու ավանդական բարեկամությունը, ակտիվացնելու բարձր մակարդակի փոխադարձ շփումները և ամրապնդելու քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համագործակցությունը տնտեսության, առևտրի, ենթակառուցվածքների, մշակույթի, կրթության և զբոսաշրջության բնագավառներում:
Հռչակագիրը ստորագրվել է մարտի 25–ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՉԺՀ–ի նախագահ Սի Ծինփինի կողմից, Չինաստանի նախագահի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում։ Փաստաթուղթը ստորագրվել է` ելնելով հետագա երկկողմ բարեկաման համագործակցություն զարգացնելու հարցում ընդհանուր ձգտումից, ինչպես նաև հաշվի առնելով տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հետագա խորացման օբյեկտիվ անհրաժեշտությունից։
Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններն ու առաջնահերթությունները, մարտահրավերներն ու հեռանկարները։ Նա անդրադարձել է նաև հայ-չինական դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունների ներկայիս մակարդակին և երկկողմ կապերի առավել խորացման ու ամրապնդման հեռանկարին, տեղեկացրել իր պետական այցի արդյունքների մասին:
ՀՀ նախագահի խոսքերով` բարեկամ Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ներառելով նոր ոլորտներ, ինչը վկայում է փոխադարձ շահագրգռվածության մասին: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը և Չինաստանը լինելու են մշտապես միմյանց աջակցող գործընկերներ:
«Մեր երկրում առանձնահատուկ հարգանք ունեն Չինաստանի նկատմամբ, որի ժողովուրդը հազարամյակների ընթացքում հոգատարությամբ պահպանում է իր պատմական և քաղաքակրթական հարուստ ժառանգությունն ու ավանդույթները: Միևնույն ժամանակ Չինաստանը ծառայում է որպես օրինակ այնպիսի պետության, որը բարեփոխումների և զարգացման ճիշտ ընտրված ռազմավարության շնորհիվ հասել է հսկայական հաջողությունների՝ արժանի տեղ զբաղեցնելով աշխարհն առաջնորդող պետությունների շարքում», – ասել է Սարգսյանը։
Նրա խոսքերով` այսօր ՉԺՀ-ն ակտիվորեն մասնակցում է համաշխարհային քաղաքականության և տնտեսության արդի զարգացումներին՝ մեծապես նպաստելով գլոբալ խաղաղության ու անվտանգության ապահովմանը: «Մենք կարևորում ենք նաև Չինաստանի շարունակական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացներին», – նշել է Սարգսյանը։
«ՉԺՀ-ի հետ իրականացվող համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում թե´ ծավալային և թե´ բովանդակային առումով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Անցած տարիների ընթացքում մենք զգացել ենք ՉԺՀ կառավարության և ժողովրդի համակողմանի բարեկամական աջակցությունը. ձեր երկիրն օգնում էր մեզ հաղթահարել անցումային շրջանի սոցիալ-տնտեսական դժվարությունները, նպաստում մեր պետության զարգացմանը», – ասել է Սարգսյանը։
Հանրապետության նախագահը գոհունակությամբ է խոսել Չինաստան իր պետական այցի ընթացքում ունեցած կառուցողական հանդիպումների և քննարկումների արդյունքների մասին:
«Մեր երկու պետությունները մտադիր են նաև ընդլայնել կապերը մեր ժողովուրդների միջև, մասնավորապես՝ հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչը թույլ կտա մեզ ավելի լավ և մոտիկից ճանաչել իրար: Դրան միտված կլինի Հայաստանի և Չինաստանի միջև ուղղակի ավիահաղորդակցության հաստատումը, որի հարցով պետք է զբաղվեն մեր երկրների համապատասխան գերատեսչություններն ու ձեռնարկությունները», – ասել է Սարգսյանը։
Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է փոխադարձ վստահության և շահերի, ինչպես նաև համատեղ պատասխանատվության ու պարտավորությունների հիման վրա կառուցվող Հայաստանի արտաքին քաղաքականությանը, որն ուղղված է տարածաշրջանում քաղաքական կայունության, անվտանգության, համերաշխության և տնտեսական զարգացման միջավայրի ստեղծմանը:
Նախագահը խոսել է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, 2015թ. նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի և տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումների մասին:–0–