Սոչիի քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուներից մեկը հայ է. ԶԼՄ
29.07.2014,
16:20
«Արդար Ռուսաստան» կուսակցության տեղական բաժինը Սոչիի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Արդար Ռուսաստան» կուսակցության տեղական բաժինը Սոչիի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը։
Իշխան Աղվանի Զաքարյանը ծնվել է 1977 թվականին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, այժմ ապրում է Սոչիում, զբաղեցնում է «ԹորոսՇին» ՍՊԸ գլխավոր տնօրենի պաշտոնը, նշում է պարբերականը։
Սոչիի քաղաքապետարանի ընտրական հանձնաժողովի տեղեկությամբ, առայժմ պաշտոնապես երկու թեկնածու է գրանցված` ՌԼԴԿ–ից Ալեքսեյ Բոչկարյովը և Սոչիի ՌԴԿԿ քաղկոմի առաջին քարտուղար Իգոր Վասիլևը։
Բացի այդ, Անտոն Կիրիենկոն առաջադրվել է «Ռուսաստանի հայրենասերներ» կուսակցությունից, Սոչիի քաղաքապետ Ալեքսանդր Պախոմովը` «Եդինայա Ռոսիա»–ից։ Նաև հայտնի է դարձել, որ Սոչիի քաղաքապետի պաշտոնին կհավակնի նաև «Ռուսաստանի կոմունիստների» թեկնածուն, սակայն նրա անունը որոշել են հրապարակել հայտերի ներկայացման վերջին օրը։
Քաղաքապետի ընտրարշավը Սոչիում պաշտոնապես մեկնարկել է հունիսի 25–ին, քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 14–ին։ -0-