Վերջին սրումները շփման գծում կապված են բանակցային գործընթացում Բաքվի անհաջողությունների հետ. նախարար
04.08.2014,
14:42
Վերջին սրումները հայկական և ադրբեջանական շփման գծում կապված են բանակցային գործընթացում Բաքվի անհաջողությունների հետ, կարծում է ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վերջին սրումները հայկական և ադրբեջանական շփման գծում կապված են բանակցային գործընթացում Բաքվի անհաջողությունների հետ, կարծում է ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
Նա նշեց, որ հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 3-ը հակառակորդը առաջավոր գծում տարբեր, հիմնականում հետախուզա-դիվերսսիոն գործողություններ է ձեռնարկել, իսկ օգոստոսի 1-2-ին և ևս մեկ անգամ 2-3-ին բացեիբաց հարձակումներ է գործել ղարաբաղյան դիրքերի վրա։
«Այդ ամենը հուշում է, որ հակառակորդը, անհաջողություն կրելով բանակցային գործընթացում, փորձում է նման մեթոդներով ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում»,- հայտարարեց Հակոբյանը Արցախի հեռուստատեսության եթերում։
Նա ավելացրեց, որ ղարաբաղյան ուժերի առաջավոր ստորաբաժանումները թշնամուն հետ են շպրտել ելման դիրքեր, դրան գումարած` Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումները որոշակի պատժիչ գործողություններ են կատարել` փորձելով բացատրել հակառակորդին, որ այդ ճանապարհը նորից տանում է դեպի 1992-1994 թվականների իրադարձությունները, որոնք ավարտվեցին հայկական կողմի հաղթանակով։
«Կարծում եմ, որ հակառակորդն արդեն պետք է որոշակի հետևութուններ անի և հասկանա, որ դա կդառնա 1994 թվականի մայիսի 12 (ղարաբաղյան պատերազմում պարտություն կրող ադրբեջանական կողմի առաջարկով` ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիր` խմբ.)»,– ընդգծեց նախարարը։
Նա նշեց նաև, որ իրավիճակն առաջնային գծում վերահսկում է Պաշտպանության բանակը, ոչ ոք չի կարող փոխել շփման գոյություն ունեցող գիծը, և ղարաբաղյան ուժերը միշտ պատրաստ են պատասխանել հակառակորդի սադրանքներին։
Հակոբյանի խոսքով` ադրբեջանական ուժերի աշխուժացման մյուս պատճառը կապված է Ադրբեջանի նոր պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի նշանակմամբ և նրա` իրեն դրսևորելու փորձերի հետ։
Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-