Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 10, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը վկայում է, որ ՀՀԿ–ում «տեխնոկրատների» թիմին փոխարինեց օլիգարխիան

15.04.2014, 15:54
ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը վկայում է, որ ՀՀԿ–ում «տեխնոկրատների» թիմին փոխարինեց այդ կուսակցության հիմքը կազմող օլիգարխիան, կարծում է հայ քաղաքական տեխնոլոգ և վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։
ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը վկայում է, որ ՀՀԿ–ում «տեխնոկրատների» թիմին փոխարինեց օլիգարխիան
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը վկայում է, որ ՀՀԿ–ում «տեխնոկրատների» թիմին փոխարինեց այդ կուսակցության հիմքը կազմող օլիգարխիան, կարծում է հայ քաղաքական տեխնոլոգ և վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։

Կիրակի Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնին առաջադրեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։Ավելի ուշ նախագահն իր հրամանագրով Աբրահամյանին կառավարության ղեկավար է նշանակել։

Փորձագետի խոսքով, «տեխնոկրատների» խումբը, որը միացել է ԲՀԿ–ին միայն մի քանի տարի առաջ, փոխարինեցին այդ կուսակցության հիմքը հանդիսացող մարդիկ։

«Հովիկ Աբրահամյանը նույնիսկ ինչ–որ օլիգարխիկ խմբի ներկայացուցիչ չէ կամ շահերի պաշտպան չէ, հենց ինքն է այն ազդեցիկ օլիգարխներից մեկը, ում շուրջ սեփական շահերով մարդկանց խումբ է միաբանվել»,– ասաց Հակոբյանը։

Նա ավելացրեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեությունն առաջացնում էր օլիգարխիկ խմբերի դժգոհությունը` հակակշիռ ստեղծելով իշխանական համակարգում, և Աբրահամյանը կոչված է այն վերացնել։

Փորձագետի խոսքով, գլոբալ իմաստով կառավարության գործունեությունում դժվար թե ծրագրային կամ արմատական և համակարգային փոփոխություններ լինեն, սակայն կբարձրանա օպերատիվ կառավարման արդյունավետությունը, քանի որ Աբրահամյանը հանրապետության ամենաազդեցիկ մարդկանցից է։

«Եթե Տիգրան Սարգսյանի ժամանակներում գեղեցիկ խոսքեր էին ասվում, բայց մնում էին օդում, ապա այժմ, եթե որևէ որոշում ընդունվի, ապա այն պետք է կատարվի»,– նշեց Հակոբյանը։ -0-